Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վիլիանը «Բարսելոնի» տեսադաշտում է

Վիլիանը «Բարսելոնի» տեսադաշտում է
24.07.2018 | 12:49

Հավանականությունը չափազանց մեծ է, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գոլովինի «Չելսի» տեղափոխվելու դեպքում «ազնվականների» շարքերը կլքի Վիլիանը: Ի միջի այլոց այնպես չէ, թե բրազիլացին հարկադրված է կատարելու այդ քայլը: Բնավ: Նրանով հետաքրքրված են ֆուտբոլային այնպիսի գրանդ ակումբներ, որպիսիք են «Բարսելոնն» ու «Մանչեստր Յունայթեդը»: Խոսակցություն կար, որ անգլիական ակումբը նրանով հետաքրքրված էր նախքան աշխարհի առաջնությունը, իսկ կատալոնյան ակումբի հետաքրքրվածությունը շատ ավելի առարկայական է, նյութականացված: Ավելին, այն ավելի վաղ 72 միլիոն դոլարի առաջարկություն էր արել «Չելսիին» ու կարճ ժամանակ անց գումարը ևս երկու միլիոնով ավելացրել: Հավելենք, որ բրազիլացի 29-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունում մասնակցել է 36 խաղի (20-ը՝ հիմնական կազմում), խփել է վեց գոլ, արել յոթ գոլային փոխանցում:

Ինչ վերաբերում է Գոլովինին, նրան ձեռք բերելու հարցով շահագրգռված է նաև «Մոնակոն»: Համենայն դեպս ռուսներն այդպես են ներկայացնում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ